ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

«Չժան Հայոուն նվագում է Մոցարտ»

«Չժան Հայոուն նվագում է Մոցարտ»
13.02.2018 | 15:10

Փետրվարի 15-ին Կոմիտասի թանգարան -ինստիտուտում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) համերգը:

«Չժան Հայոուն նվագում է Մոցարտ» խորագրով համերգի մենակատարն է չինացի դաշնակահար Հայոու Չժանը:

Կհնչեն Մոցարտի Piano Concerto No.12 K.414 in A Major,
Piano Concerto No.13 K.415 in C Major, Adagio and Fugue K.546 in C Minor, Eine Kleine Nachtmusik in G Major ստեղծագործությունները:

Դիտվել է՝ 1697

Մեկնաբանություններ